ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր ստորագրեց, ըստ որի ժամանակավոր պահման վայրերում միգրանտները երեխաների հետ կմնան միասին: Նա վերանայեց նախկին քաղաքականությունը, որի համաձայն երեխաներին առանձնացնում էին ծնողներից:
Մայիսի 5-ից հունիսի 9-ը ընկած ժամանակահատվածում մոտավորապես 2 հազար 300 երեխաներ առանձնացվել էին ծնողներից:
«Ընտանիքները միասին կմնան», - ասել է Թրամփը՝ ստորագրելով հրամանագիրը:
Միաժամանակ, նա նշել է, որ անօրինական միգրանտների հանդեպ «զրո հանդուրժողականության» կոշտ քաղաքականությունը շարունակվելու է, սահմանը անօրինական խախտողները քրեական պատասխանատվության կենթարկվեն:
Անօրինական միգրանտների երեխաներին ծնողներից անջատելու գործողությունները խիստ քննադատվում էին ինչպես ԱՄՆ-ի ներսում, այնպես էլ արտերկրում: