Մատչելիության հղումներ

Խամենեին քննադատում է ԱՄՆ-ին սահմանախախտ ծնողներից երեխաներին բաժանելու համար


Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին ելույթ է ունենում օրենսդիրների հետ հանդիպման ժամանակ, Թեհրան, 20-ը հունիսի, 2018թ․
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին ելույթ է ունենում օրենսդիրների հետ հանդիպման ժամանակ, Թեհրան, 20-ը հունիսի, 2018թ․

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին խստորեն քննադատել է Միացյալ Նահանգներին այն բանի համար, որ բաժանում են երեխաներին ծնողներից, որոնք ապօրինաբար փորձում են հատել ԱՄՆ-Մեքսիկա սահմանը:

«Սա լուրջ խնդիր է: Անհնար է դիտել հեռուստատեսությամբ, թե ինչպես են լալիս այդ երեխաները», - հայտարարել է Խամենեին, հավելելով․ - «Սա խոսում է այն մասին, թե իրականում ինչպիսի չարիք են նրանք»:

Նշենք, որ Միացյալ Նահանգների սահմանապահները ավելի քան 2 հազար երեխայի են բաժանել սահմանը ապօրինաբար հատել ցանկացող ծնողներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG