Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերի»-ից Արմեն Լամբարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի


Արմեն Լամբարյանը ՊՊԾ գնդի տարածքում, հուլիս, 2016թ.

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արմեն Լամբարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի։

Նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց Լամբարյանի պաշտպաններ Արայիկ Պապիկյանի և Անուշ Մխիթարյանի միջնորդությունը և 500 հազար դրամ գրավի դիմաց փոխեց Լամբարյանի խափանման միջոցը։

Սպասվում է, որ առաջիկա ժամերին վճարման անդորրագիրը դատարան կներկայացվի և Լամբարյանն ազատ կարձակվի։

Նշենք, որ դատարանի որոշմամբ կալանքից արդեն ազատ են արձակվել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 9-ը։

«Սասնա ծռեր»-ը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ են պահել ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան:

Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG