Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, հունիսի 24-ից Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ


Հունիսի 21-23-ը Հայաստանի առանձին շրջաններում, 24-25-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Հունիսի 21-23-ի գիշերը և երեկոյան ժամերին Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում, հունիսի 24-25-ը մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ վերջերս տեղի ունեցած հենապատի փուզման հետևանքով, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG