Մատչելիության հղումներ

Իրանցի գեներալը մերժում է ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսելու՝ ակտիվիստների կոչը


Իրան - Գեներալ Մոհամադ Ալի Ջաֆարի, արխիվ
Իրան - Գեներալ Մոհամադ Ալի Ջաֆարի, արխիվ

Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի առաջնորդը մերժել է Միացյալ Նահանգների հետ բանակցելու և երկկողմ տարաձայնությունները հարթելու՝ ակտիվիստների կոչը, վերջիններիս որակելով որպես «երկրի թշնամի»:

«Նահանգների հետ փոխըմբռնման հասնելը նշանակում է Իսլամական Հանրապետության վախճան», - ըստ ISNA գործակալության` ասել է գեներալ Մոհամադ Ալի Ջաֆարին:

Անցած շաբաթավերջին իրանցի շուրջ հարյուր ակտիվիստներ, որոնց մեծ մասը բնակվում է արտերկրում, ողջունել էին Հյուսիսային Կորեայի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպումը՝ Կորեական թերակզու ապամիջուկայնացման ուղղությամբ, և կոչ արել Թեհրանին ուղիղ բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ՝ առանց նախապայմանների:

Համատեղ հայտարարությունը ստորագրած ակտիվիստներից՝ բարեփոխական կուսակցություններից մեկի առաջնորդ Ղոլամհոսեին Կարբասչին պնդել էր, թե Իրանը պետք է հայտարարի, որ պատրաստ է բանակցությունների, եթե Միացյալ Նահանգներն ու նախագահ Դոնալդ Թրամփը հավաստիացնեն, որ այլևս երբեք ետ չեն կանգնի իրենց պարտավորություններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG