Բարձրագույն դատական խորհուրդը երեկ հերթական նիստում փակ գաղտնի քվեարկությամբ՝ երկու փուլով, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրել Ռուբեն Վարդազարյանին:
Դատական դեպարտամենտի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն՝ քվեաթերթիկում սկզբնապես ներառված էին նույն դատարանի 61 դատավորների անուններ:
Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար Հայաստանի նախագահին առաջարկել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Թադևոսյանի թեկնածությունը: