Մատչելիության հղումներ

Բրյուսովի անվան համալսարանի պահեստից հափշտակվել է շուրջ 13 մլն դրամի գույք


2017 թվականի փետրվարին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նյութեր են ստացվել «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունում նյութական միջոցների պակասորդի վերաբերյալ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կատարված քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել` կատարված հափշտակությանը ՊՈԱԿ-ի պահեստապետի առնչության վերաբերյալ։

ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, քննությամբ հիմնավորվել է, որ Հ. Գալստյանը, աշխատելով համալսարանում որպես կենտրոնական պահեստի պահեստապետ, 2012-15թթ. հափշտակել է 12.950.105 դրամ ընդհանուր արժողության գրենական և տնտեսական ապրանքներ, այնուհետև, փոփոխել է ելքագրված գրենական և տնտեսական ապրանքների քանակը և տեսակը, որից հետո կեղծված պահանջագրերը ներկայացրել հաշվապահություն՝ քողարկելով շուրջ 5.114.433 դրամ գումարի չափով պակասորդը:

Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, տվյալներ են ձեռք բերվել` կատարված հափշտակություններին այլ անձանց հնարավոր առնչության վերաբերյալ։ Բացի այդ, չարաշահումներ են հայտնաբերվել նաև ՊՈԱԿ-ի տպարանում և ՊՈԱԿ-ին պատկանող Ծաղկաձորի հանգստյան տանը:

Հ.Գալստյանի մասն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին և քրեական գործն ուղարկվել դատարան։ Մյուս մասով նախաքննությունը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG