Մատչելիության հղումներ

Բակո Սահակյան․ Անվերապահորեն սատարում ենք Մայր Հայաստանում ժողովրդավարության ու օրինականության ամրապնդմանը


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այս մասին տեղեկացնում է ԼՂ նախագահի պաշտոնական կայքը:

Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին՝ հունիսի 16-ից 17-ը Արցախ այցելելու իր հրավերն ընդունելու համար և «շատ կարևոր ու բովանդակալից» գնահատել տեղի ունեցած քննարկումները: - «Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր հանդիպման ընթացքում Ձեր արտահայտած դիրքորոշման համար, որ Դուք ողջունում ու կարևորում եք իրական և բովանդակային փոփոխություններ իրականացնելու Արցախի Նախագահի պատրաստակամությունը», - նշել է ԼՂ նախագահը:

Համոզմունք հայտնելով, որ «այսուհետ ևս էլ ավելի կընդլայնվի հայկական երկու հանրապետությունների սերտ փոխգործակցությունը», Բակո Սահակյանը նաև ընդգծել է, որ Արցախի իշխանությունները և անձամբ ինքը «անվերապահորեն» սատարում են «Հայաստանում ժողովրդավարության ու օրինականության ամրապնդմանը, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնմանն ուղղված Ձեր սկզբունքային քաղաքականությանը»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG