Մատչելիության հղումներ

ԱԻՆ-ը շարունակում է 14-ամյա երեխայի որոնողական աշխատանքները


Հայկ Հարությունյան, արխիվ
Հայկ Հարությունյան, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ փրկարարները շարունակում են 14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները:

«Հունիսի 17-ին, ժամը 14:00-ի դրությամբ որոնողական աշխատանքներ են իրականացվում Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանից դեպի Արարատի մարզի Այնթապ-Նոր Խարբերդ-Զոնալ թաղամաս՝ Ստալինյան ջրանցքի երկայնքով:

Աշխատանքներում ներգրավված են Արարատի մարզի Մասիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբից 14 փրկարար», - ասված է ԱԻՆ հաղորդագրությունում:

Հունիսի 9-ին ժամը 21:32-ին «911» ծառայությանը ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բնակիչ Հայկ Հարությունյանը նախորդ օրը դուրս է եկել տնից և չի վերադարձել. անհրաժեշտ է օգնություն:

Հաղորդվում է, որ Հայկ Հարությունյանը աուտիզմ ունի և չի խոսում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG