Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն ապօրինի է որակում Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը և հորդորում ազատ արձակել նրան


ՀՀԿ խմբակցությունը խորհրդարանի նիստի ժամանակ, արխիվ

Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը «պետական ռեպրեսիվ ապարատի գործադրման հերթական ահազանգ» է որակում Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ):

ՀՀԿ-ն իր մտահոգությունն է հայտնում Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալման առթիվ, որը, կուսակցության պնդմամբ, տեղի է ունեցել պատգամավորի անձեռնմխելիության սահմանադրական ընթացակարգերի խախտմամբ։

ՀՀԿ-ն կոչ է անում դատախազությանը «իրականացնել ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունը` նախաքննության օրինականության ապահովման ` այդ թվում ազատությունից ապօրինի զրկված անձին անհապաղ ազատ արձակելու համար»:

Ենթադրելով, որ «այսօր կատարված գործողությունների հիմքում ընկած են առավելապես քաղաքական դրդապատճառներ», Հանրապետականը ամփոփում է. - «Մենք ուշադրության կենտրոնում ենք պահելու այս հարցի լիարժեք և անաչառ քննությունը և պայքարելու ենք Մանվել Գրիգորյանի իրավունքների ամբողջական պաշտպանության համար»:

Հիշեցնենք, շաբաթ երեկոյան Ազգային Անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդեց, որ որ Արթուր Ասատրյանը (մականունը՝ «Դոն Պիպո») և գեներալ Մանվել Գրիգորյանը բերման են ենթարկվել և ձերբակալվել են: Ըստ հաղորդագրության՝ ԱԱԾ աշխատակիցները, հանցավորության դեմ պայքարին ուղղված իրենց գործառույթների իրականացման շրջանակներում, այսօր Էջմիածին քաղաքում, երկու տարբեր քրեական գործերով, միաժամանակ իրականացրել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG