Մատչելիության հղումներ

Սամվել Բաբայանը կալանքից ազատ է արձակվում


ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը դատարանում, արխիվ
ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը դատարանում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը Վճռաբեկ դատարանի այսօր հրապարակած որոշմամբ ազատ կարձակվի կալանքից՝ Ազգային ժողովի «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների մի խումբ պատգամավորների երաշխավորության դիմաց:

Ակնկալվում է, որ մոտ մեկ ժամից Բաբայանը դուրս կգա ԱԱԾ մեկուսարանից։

Վճռաբեկ դատարանը փոխեց նաև գործով անցնող և անազատության մեջ գտնվող մյուս երկու ամբաստանյալների խափանման միջոց կալանքը՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ և գրավով:

Վճռաբեկը բեկանեց Վերաքննիչ դատարանի որոշումը Բաբայանի և մյուսների գործով ընդհանուր իրավասության դատարանի վճիռը անփոփոխ թողնելու մասին՝ գործը ուղարկելով նոր քննության:

Հիշեցնենք՝ առաջին ատյանի դատարանը անցած տարվա նոյեմբերին Սամվել Բաբայանին դատապարտել է 6 տարվա ազատազրկման: Դատարանը ԼՂ պաշտպանության նախկին նախարարին մեղավոր է ճանաչել, որ նա դրդել է մի խումբ անձանց ձեռք բերել, փոխադրել և պահել ապօրինի ռազմամթերք՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիրը, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամներ:

Մանրամասներն` ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG