Մատչելիության հղումներ

ԼՂ ԱԱԾ նախկին տնօրենը նշանակվեց Արցախի նախագահի ներկայացուցիչ հատուկ հանձնարարությունների գծով


ԼՂ նախագահ Բակո Սահակյան, արխիվ
ԼՂ նախագահ Բակո Սահակյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր ստորագրել է հրամանագիր, համաձայն որի Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի նախագահի ներկայացուցիչ հատուկ հանձնարարությունների գծով: Այդ մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջը:

Հիշեցնենք, Արշավիր Ղարամյանը Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրենն էր և հրաժարական տվեց հունիսի 6-ին, ինչին նախորդել էին բողոքի ցույցերը՝ Լեռնային Ղարաբաղի ուժային կառույցների՝ բացառությամբ Պաշտպանության բանակի, ղեկավարների հրաժարականի պահանջով: Նույն օրը հրաժարական ներկայացրեցին Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը, ոստիկանապետ Կամո Աղաջանյանը:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բողոքի ցույցերի պատճառ դարձած ծեծկռտուքի փաստով քրեական գործի շրջանակում այլ անձանց թվում կալանավորված Վարդան Ղարամյանը Արշավիր Ղարամյանի որդին է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG