Մատչելիության հղումներ

Հարությունյան․ Արցախի ԱԱԾ տնօրենը և տեղակալը հրաժարական են տվել


Արայիկ Հարությունյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը և նրա տեղակալ Գագիկ Սարգսյանը հրաժարական են տվել: Այդ մասին այսօր Ստեփանակերտում ասուլիսի ժամանակ հայտնեց պաշտոնին հրաժեշտ տվող պետնախարար Արայիկ Հարությունյանը:

Հարությունյանը հերքեց լուրերը, թե պետնախարարի պաշտոնում նշանակվելու է Արշավիր Ղարամյանը, ասաց՝ այլ անձ կնշանակվի:

Հիշեցնենք, վերջին օրերին Ստեփանակերտում բողոքի ցույցեր էին անցկացվում Լեռնային Ղարաբաղի ուժային կառույցների՝ բացառությամբ Պաշտպանության բանակի, ղեկավարների հրաժարականի պահանջով:

Այսօր ավելի վաղ հրաժարական են ներկայացրել Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը, ոստիկանապետ Կամո Աղաջանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG