Մատչելիության հղումներ

Կրեմլի խոսնակ․ Վաղ է խոսել հայ-ռուս-ադրբեջանական հանդիպման մասին


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե դեռ վաղ է խոսել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման հնարավորության մասին:

Պեսկովն ասել է, որ երեկ ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողության ընթացքում Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Դա առաջին հանդիպումն էր, այսօր վաղ է խոսել ինչ-որ շարունակման մասին», - ասել է Կրեմլի խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG