Մատչելիության հղումներ

Մոսկվայում ծանոթացել են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը


Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև

Մոսկվայում ծանոթացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում հայտարարեց մոսկովյան երկօրյա աշխատանքային այցը ավարտող Հայաստանի վարչապետը՝ հավելելով, որ իրենց ծանոթացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ֆուտբոլային խաղից հետ Ռուսաստանի Դաշնության նախագահը փոքր ընդունելություն էր կազմակերպել ԱՊՀ երկրների ղեկավարների ֆորմատով, այնտեղ ներկա էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, և ՌԴ նախագահը մեզ ծանոթացրեց։ Մենք պարզապես ծանոթացանք, որևէ բովանդակային շփում ու խոսակցություն տեղի չունեցավ»,- ասաց Փաշինյանը՝ դրական գնահատելով երկօրյա մոսկովյան այցը։

Այսօր Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում ներկա են գտնվել ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու հետևել առաջնության առաջին խաղին, որում հանդիպել են Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականները: Խաղն ավարտվել է 5։0 հաշվով հօգուտ Ռուսաստանի։

Աշխարհի առաջնության բացմանը ներկա են եղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և մի շարք այլ պետությունների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG