Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահներին ընդունել է Հայաստանի նախագահը


Լուսանկարը՝ նախագահի գրասենյակի

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:

Նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին, որը վարում են հանրապետության վարչապետն ու արտաքին գործերի նախարարը, և շարունակելու է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:

Հիշեցնենք, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդները Երևան են ժամանել հունիսի 12-ին և արդեն հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG