Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյանը ՄԽ համանախագահների հետ քննարկել է Նախիջևանում Ադրբեջանի ԶՈՒ դիրքերի տեղաշարժը


ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, այսօր տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Էնդրյու Շոֆերի և Ստեֆան Վիսկոնտիի հետ հանդիպմանը նշել է, որ Ադրբեջանը պարբերաբար շարունակում է շփման գոտում իրավիճակի ապակայունացման գործողությունները, մասնավորապես` դիպուկահար կրակը, հանգեցնելով նոր զոհերի:

ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում Նախիջևանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից դիրքերի տեղաշարժին:

Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ Հայաստանը շարունակում է կողմնակից լինել շփման գծում զինադադարի անվերապահ պահպանմանը` փոխվստահության ամրապնդման համակողմանի միջոցների ներդրմամբ: Միաժամանակ նշվել է, որ Հայաստանի զինված ուժերը աչալրջորեն հետևում են իրավիճակին և վերահսկում ցանկացած շարժ, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG