Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանն ու ՀՀ-ում ՄԹ դեսպանը կարևորել են բազմոլորտ համագործակցության զարգացումը


Նախագահ Արմեն Սարգսյանն իր տիկնոջ՝ Նունե Սարգսյան հետ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու պաշտոնական ծննդյան օրվա առթիվ, այսօր այցելել է Հայաստանի Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր` շնորհավորել դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին և դեսպանատան ամբողջ անձնակազմին:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, նախագահ Սարգսյանը և դեսպան Ֆարնուորթը մեծապես կարևորել են հայ-բրիտանական բազմոլորտ համագործակցության հետագա զարգացումը և վերահաստատել բարի կամքը՝ խորացնելու և ընդլայնելու միջպետական հարաբերություններն ու ժողովուրդների միջև բարեկամությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG