Մատչելիության հղումներ

Կրեմլը ողջունում է ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի նախագահների ուղիղ բանակցությունները


Կրեմլը ողջունել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Յոնգ Ունի ուղենշային գագաթնաժողովը, հայտարարելով, թե Մոսկվան երկար ժամանակ ուղիղ բանակցությունների կոչ էր անում՝ լուծելու համար Փհենյանի միջուկային և հրթիռային ծրագրերի հետ կապված խնդիրները:

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին այսօր ասել է, թե «միայն այն փաստը, որ նման հանդիպում և ուղիղ երկխոսություն տեղի ունեցավ, արդեն իսկ ողջունելի է»: Նա ասել է, որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների հանդիպումը կօգնի Կորեական թերակղզում լարվածության նվազմանը: Պեսկովի խոսքերով՝ ճիշտ չէր լինի ակնկալել, որ բոլոր տարաձայնությունները կարող էին լուծվել մեկ ժամվա ընթացքում:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ևս, ողջունելով ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովը, ասել է, թե Հարավային Կորեայի հետ զորավարժությունները կասեցնելու Դոնալդ Թրամփի հայտարարությունը «առնվազն կօգնի պահպանել ճիշտ ուղղությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG