Մատչելիության հղումներ

Հունիսի 11-ի ՏԻՄ ընտրություններում ընտրակաշառքի փաստով քրգործ է հարուցվել


Ընտրություններ Հայաստանում, արխիվ

Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել հունիսի 11-ին մարզի Գոռավան համայնքի ղեկավարի ընտրություններում առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի կապակցությամբ:

Հայաստանի դատախազության հաղորդագրության համաձայն՝ կիրակի օրը Վեդի քաղաքի մի բնակիչ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժին հաղորդում, այնուհետև բացատրություն է տվել այն մասին, որ մարզի Գոռավան գյուղի բնակիչներից մեկը «շուրջ 20 օր առաջ գյուղապետարանի շենքում, համայնքապետից, որպես օգնություն, սիրտը վիրահատելու պատճառաբանությամբ ստացել է 100 հազար դրամ կաշառք՝ խոստանալով գյուղի համայնքապետի ընտրություններում ընտրել նրան»: Չնայած այդ մասին նախապես փաստեր չի ունեցել, սակայն այդ բնակչի հետ զրույցի ընթացքում վերջինս հաստատել է կատարվածը՝ հայտնելով, որ այդ պատճառով ընտրություններում ընտրել է համայնքապետի տվյալ թեկնածուին:

Նկատի ունենալով, որ նյութերում առկա են ընտրողի կողմից թեկնածուից, նրա օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կաշառք ստանալու, ինչպես նաև թեկնածուի կողմից իր օգտին կողմ քվեարկելու համար ընտրողին անձամբ կաշառք տալու հանցագործության հատկանիշներ՝ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով: Գլխավոր դատախազությունից քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն իրականացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG