Մատչելիության հղումներ

Ելիզավետա Դանիելյանը չընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր


Ձայների 36 կողմ, 17 դեմ հարաբերակցությամբ Ելիզավետա Դանիելյանը չընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։

«Ազգային ժողովի 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 54-ը։ Բացելով գաղտնի քվեարկության քվեատուփը հաշվիչ հանձնաժողովը պարզեց՝ քվեատուփում առկա է 54 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել մեկը։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 36, դեմ 17, այսպիսով Ելիզավետա Դանիելյանը չի ընտրվում», - հայտարարեց Ազգային ժողովի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը։

Դանիելյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, ՍԴ դատավոր ընտրվելու համար նրան անհրաժեշտ էր խորհրդարանի անդամների առնվազն երեք հինգերորդի, այսինքն՝ 63 պատգամավորի կողմ քվե։

Նախքան քվեարկությունը «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցի ՍԴ դատավորի ընտրությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG