Մատչելիության հղումներ

«Վրացական երազանք»-ը նիստ է հրավիրել


Բիձինա Իվանիշվիլի և Գիորգի Կվիրիկաշվիլի, արխիվ
Բիձինա Իվանիշվիլի և Գիորգի Կվիրիկաշվիլի, արխիվ

Վրաստանում հնարավոր նոր պաշտոնանկությունների մասին լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի ֆոնին խորհրդարանական մեծամասնությունը՝ «Վրացական երազանք» կուսակցությունը նիստ է հրավիրել, որին մասնակցում են իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին և վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Վրացական մի շարք լրատվամիջոցներ մասնավորապես գրում են, որ Կվիրիկաշվիլին, ինչպես նաև չորս նախարարներ հնարավոր է հրաժարական տան:

Իշխող կուսակցության պատգամավորներից Էկա Բեսելիան հրաժարվել է մեկնաբանել այդ խոսակցությունները, որոնք ակտիվացան հունիսի 10-11-ը Թբիլիսին ցնցած բողոքի ակցիաներին զուգահեռ:

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում զանգվածային բողոքի ակցիաներ սկսվեցին այն բանից հետո, երբ դատարանը որևէ մեղավոր չգտավ անցյալ տարի երկու դեռահասների դաժան սպանության գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG