Մատչելիության հղումներ

Վրաստանի բողոքի ակցիաների նախաձեռնողներից մեկը կալանավորվել է


Վրաստան - Զվիադ Կուպրավան հանրահավաքի ժամանակ, Թբիլիսի, 11-ը հունիսի, 2018թ․
Վրաստան - Զվիադ Կուպրավան հանրահավաքի ժամանակ, Թբիլիսի, 11-ը հունիսի, 2018թ․

Վրաստանի վարչապետի հրաժարականի պահանջով Թբիլիսիում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաների գլխավոր նախաձեռնողներից մեկը՝ Զվիադ Կուպրավան 14 օրով կալանավորվեց՝ մանր խուլիգանության և ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվելու մեղադրանքով:

Ընդդիմությունը պնդում է, որ այդ մեղադրանքը «իշխանությունների քաղաքական վրեժն է» Կուպրավայից: «Մի՛ սպանիր» շարժման առաջնորդ Զվիադ Կուպրավան Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ամենաակտիվ աջակիցներից է:

Նա ձերբակալվել է երկուշաբթի կեսօրին՝ Ռուսթավելի փողոցում, բողոքի ակցիայի ժամանակ, որի մասնակիցները եկել էին աջակցելու անցյալ տարի դաժանաբար սպանված դեռահասներից մեկի հորը: Զազա Սարալիձեն ամիսներ շարունակ իշխանություններից պահանջում է հետաքննել որդու սպանությունը և պատժել բոլոր մեղավորներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG