Մատչելիության հղումներ

Հայաստանի և Իրանի միջև բնապահպանության ոլորտում համագործակցության մեծ ներուժը լիարժեք չի օգտագործվում. նախարար


Հայաստանի և Իրանի միջև բնապահպանության ոլորտում համագործակցության մեծ ներուժ կա, որը սակայն լիարժեք չի օգտագործվում։ Այդ մասին այսօր Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ հանդիպման ժամանակ ասել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։

Ըստ նախարարության հաղորդագրության, Գրիգորյանը Հայաստանի պատրաստակամությունն է հայտնել Իրանի հետ կիսվելու բնապահպանական առանձին խնդիրների` կլիմայի, բնապահպանական վճարների համակարգի ձևավորման ուղղությամբ ունեցած փորձով։

Սեյեդ Քազեմ Սաջադին, իր հերթին, կարևորել է ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնումը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու երկրների սահմանին «Բարեկամության և խաղաղության այգի» հիմնելու ծրագրին։

Կողմերը քննարկել են նաև Արաքս գետի ջրի որակին, մոնիթորինգի իրականացմանը, արտանետումների աղբյուրների լիարժեք բացահայտմանը վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG