Հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հրամանագրեր է ստորագրել Հրաչյա Հարությունյանին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից ազատելու և այդ պաշտոնում Գրիգորի Հայրապետովին նշանակելու մասին:
Նույնպես վարչապետի առաջարկությամբ՝ նախագահը նույն օրը հրամանագրեր է ստորագրել Արմեն Աբրահամյանին ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից ազատելու և այդ պաշտոնում Վաղինակ Սարգսյանին նշանակելու մասին:
Հրամանագրերը հրապարակված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում: