Մատչելիության հղումներ

Փաստաբանը Սեֆիլյանի կալանքը փոխելու պատգամավորների երաշխավորագրերը ներկայացրեց դատարան


Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության 12 պատգամավորներ, այդ թվում՝ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը և այլն, ինչպես նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն անձնական երաշխավորագրեր են ներկայացրել Ժիրայր Սեֆիլյանին ազատելու համար:

Ներկայացնելով ընդդիմադիր գործչի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը՝ նրա փաստաբանն այսօր միաժամանակ ներկայացրեց Սեֆիլյանի դիրքորոշումը՝ միջնորդությունը քննարկել այս գործով մյուս մեղադրյալներին ազատ արձակելուց հետո միայն:

Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգեց միջնորդության քննությունը՝ հայտարարելով, թե մեղադրյալների խափանման միջոցի հարցին կանդրադառնա դատավարության ավարտին, երբ հեռանա խորհրդակցական սենյակ:

Առաջին ատյանի դատարանը Սեֆիլյանին դատապարտել է 10 տարի 5 ամսվա ազատազրկման, ընդդիմադիր գործիչը վերաքննիչ ատյանում պահանջում է արդարացում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG