Մատչելիության հղումներ

Թբիլիսում կրքերը թեժանում են


Վրաստանի իրավապահները բերման են ենթարկել Թբիլիսիում երեկվանից վերսկսված բողոքի ակցիայի չորս մասնակիցների, այդ թվում՝ կազմակերպիչներից մեկին Զվիադ Կուպրավային:

Բողոքի ակցիաները սկսվեցին մոտավորապես երկու շաբաթ առաջ, երբ երկու դեռահասների դաժան սպանության գործով հրապարակվեց դատարանի որոշումը: Ակցիայի մասնակիցները չեն ընդունում դատարանի որոշումը՝ իրավապահներին մեղադրելով գործը կոծկելու մեջ:

Սպանվածներից մեկի հայրը՝ Զազա Սարալիձեն իշխանություններից պահանջել է անհապաղ ազատ արձակել բերման ենթարկվածներին ու ժողովրդին կոչ արել այսօր միանալ բողոքի ցույցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG