Մատչելիության հղումներ

Սինգապուրում Թրամփ-Կիմ հանդիպմանն ընդառաջ նախապատրաստական վերջին աշխատանքներն են իրականացվում


Սինգապուրից հարավ ընկած Սենտոսա կղզում վաղտ կայանալու է Միացյալ Նահանգների ու Հյուսիսային Կորեայի առաջնորդների առաջին ու, կարելի է ասել, պատմական հանդիպումը:

Հանդիպմանն ընդառաջ երկու երկրների ներկայացուցիչներն այս ժամերին նախապատրաստական վերջին աշխատանքներն են տանում Սինգապուրում, այդ թվում՝ երկկողմ հանդիպումների միջոցով:

Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսի ներկայացմամբ, հյուսիսկորեական ներկայացուցիչների հետ քննարկումների ժամանակ ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ֆիլիպիններում ԱՄՆ դեսպանը:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը երեկ են ժամանել Սինգապուր:

Հայտնի է, որ նրանց միջև բանակցություններում առանցքային է լինելու Փհենյանի միջուկային ծրագրի հարցը և Կորեական թերակղզին միջուկային զենքից զերծ պահելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG