Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ունի հետ հունիսի 12-ին Սինգապուրում հանդիպելու մտադրությունը: Այս մասին Թրամփը հայտնել է նախօրeին՝ հյուսիսկորեացի առաջնորդի խորհրդական Կիմ Յոն Չոլի հետ հանդիպումից հետո: Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ խորհրդականն իրեն է փոխանցել Կիմ Չեն Ունի «լավ և հետաքրքիր» նամակը:

ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների հանդիպումը, որի ընթացքում պետք է քննարկվի Փհենյանի միջուկային ծրագիրը, նախատեսված էր հունիսի 12-ին, սակայն մայիսի 24-ին Թրամփը հայտարարեց, թե չեղարկում է հանդիպումը՝ Հյուսիսային Կորեայից հնչող «ոչ բարեկամական» արտահայտությունների պատճառով: Բայց հաջորդ օրն իսկ Թրամփը հայտնեց, թե Փհենյանի հետ երկխոսությունն, այնուամենայնիվ, շարունակվում է՝ այդպիսով հասկացնելով, որ հունիսի 12-ի հանդիպումը կարող է տեղի ունենալ:

Սինգապուրյան հանդիպումից առաջ Հյուսիսային Կորեայի իշխանություններն ազատ են արձակել այդ երկրում պահվող երեք ամերիկացի բանտարկյալների: Բացի այդ՝ պաշտոնական Փհենյանը հայտարարել է միջուկային ծրագրից հետզհետե հրաժարվելու մտադրության և միջուկային փորձադաշտերի ապամոնտաժման պատրաստակամության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG