Մատչելիության հղումներ

Վարչապետը ներկա է գտնվել «Ավրորա» մրցանակի հանձնման պաշտոնական արարողությանը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ Աննա Հակոբյանի հետ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել 2018 թվականի «Ավրորա» մրցանակի հանձնման պաշտոնական արարողությանը: Այդ մասին տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքէջը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ամենամյա «Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկիր է ճանաչվել իրավաբան և ակտիվիստ Չո Լա Աունը, հանուն մյանմացի ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության և մարդու իրավունքների իր պայքարի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG