Մատչելիության հղումներ

«Տեսակետների խաչմերուկի» հյուրերը քննարկում են Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը


Ազգային ժողովը հունիսի 7-ին ձայների 62 կողմ, 39 դեմ հարաբերակցությամբ հավանություն տվեց Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին:

Փաստաթղթում արձանագրված է, որ Հայաստանի կառավարության գործունեության առաջնային նպատակը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք, և հեղափոխության գաղափարների իրագործումը՝ որպես մշտական քաղաքական իրողություն:

«Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարում կառավարության ծրագրի մասին է զրույցը Հայաստանի գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի և Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG