Մատչելիության հղումներ

ՌԴ ՆԳՆ-ը հերքում է խորհրդային բռնաճնշումների արխիվների ոչնչացման մասին տեղեկությունները


Ռուսաստան - ԳՈւԼԱԳ-ի թանգարանը Պերմում, արխիվ
Ռուսաստան - ԳՈւԼԱԳ-ի թանգարանը Պերմում, արխիվ

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հերքել է պնդումները, թե իշխանությունների 2014 թվականի գաղտնի հրամանի հիման վրա ոչնչացվում են ԽՍՀՄ-ում բռնաճնշումների մասին վկայող արխիվային փաստաթղթերը, ինչը պատմաբանները որակում էին որպես աղետալի քայլ:

Ինչպես նախօրեին հաղորդել էր «Կոմերսանտ»-ը, ԳՈւԼԱԳ-ի պատմության թանգարանի տնօրեն Ռոման Ռոմանովը նամակ է հղել Մարդու իրավունքների հարցերով նախագահական խորհրդի ղեկավար Միխայիլ Ֆեդոտովին: Ռոմանովի վկայությամբ՝ իրենց հարազատների ճակատագրի մասին տեղեկություններ փնտրողները ներքին գործերի նախարարությունից պատասխան են ստացել, որում նշվում է բռնադատվածների գրանցման քարտերի ոչնչացման մասին:

Բացահայտումն արել էր ռուս հետազոտող Սերգեյ Պրուդովսկին, ով ասվածը վկայող ապացույցներ էր հրապարակել համացանցում:

Պաշտոնական տվյալներով՝ խորհրդային բռնաճնշումների տարիներին շուրջ 17 միլիոն մարդ է աքսորվել, առնվազն 5 միլիոնը՝ կեղծ մեղադրանքների հիման վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG