Մատչելիության հղումներ

Ռուսաստանում գաղտնի հրամանով ոչնչացվում են ԳՈւԼԱԳ-ի բռնաճնշումների արխիվները․ «Կոմերսանտ»


ԳՈւԼԱԳ-ի թանգարանի լուսանկարներից․ կալանավորներին տանում են աշխատելու
ԳՈւԼԱԳ-ի թանգարանի լուսանկարներից․ կալանավորներին տանում են աշխատելու

Ռուսաստանյան իշխանությունները 2014 թվականի գաղտնի հրամանի հիման վրա ոչնչացվում են ԽՍՀՄ-ում բռնաճնշումների մասին վկայող արխիվային փաստաթղթերը: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը, վկայակոչելով ԳՈւԼԱԳ-ի պատմության թանգարանի տնօրեն Ռոման Ռոմանովի նամակը՝ ուղղված Մարդու իրավունքների հարցերով նախագահական խորհրդի ղեկավար Միխայիլ Ֆեդոտովին:

Ռոմանովի վկայությամբ՝ իրենց հարազատների ճակատագրի մասին տեղեկություններ փնտրողները ներքին գործերի նախարարությունից պատասխան են ստացել, որում նշվում է բռնադատվածների գրանցման քարտերի ոչնչացման մասին:

Հետազոտող Սերգեյ Պրուդովսկին, ով փորձում էր տեղեկություններ գտնել բռնաճնշումների զոհերից մեկի՝ Ֆյոդոր Չազովի մասին, պարզել է, որ ոչնչացվել է ոչ միայն անձնական գործը, այլ նաև դատապարտյալի արխիվային քարտը:

Թե քանի մարդ է սպանվել ԽՍՀՄ-ում 1937-1939 թվականներին կամ դրանից առաջ և հետո, մինչ օրս հայտնի չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG