Մատչելիության հղումներ

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հայտարարել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին


Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հայտարարել է պատգամավորական մանդատը վայր դնելու և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքելու մասին:

Պատգամավորն այս մասին հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․ ֊ «Իմ կողմից՝ Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցնելու մասին մամուլում շրջանառված տեղեկությունների արդյունքում կարող է տպավորություն ստեղծվել, որ ես այս քայլն անում եմ այլ մարդկանց կողմից մարզպետ նշանակվելու պատճառով, բայց ո՛չ, ի գիտություն հայտնեմ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երկար դադարից հետո իշխանության մաս է կազմում, իսկ ես այս լուսավոր օրը հրաժարվում եմ նաև ռեյտինգային կարգով ստացած պատգամավորի իմ պաշտոնից, որը, ի դեպ, առավել բարձր պաշտոն է, քան մարզպետինը: Ինձ համար երբևէ պաշտոն զբաղեցնելը ինքնանպատակ չի եղել, առաջնային են եղել իմ խիղճն ու սկզբունքները: Այս պահին քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունեմ: Որոշումս կայացրել եմ Սյունիքի իմ ընկերների և թիմակիցների հետ քննարկման արդյունքում: Անկախ այս ամեն ինչից, շարունակելու եմ լինել հայ մարդու կողքին, սյունեցու կողքին: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր տարիների ընթացքում անշահախնդիր և անդավաճան եղել են իմ կողքին: Շնորհակալ եմ սյունեցիներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG