Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն զինծառայության հետ կապված առանձնապես խոշոր չափերով խարդախության դեպք է բացահայտել


ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ
ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում զինվորական ծառայության հետ կապված տարբեր պատրվակներով, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության դեպք է բացահայտել:

«Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ քաղաքացի Նվարդ Օսիպյանը, մի շարք քաղաքացիների ներկայանալով որպես ՀՀ ՊՆ զինվորական հոսպիտալի կամ նախարարության վերահսկիչ վարչության աշխատակից և չարաշահելով վերջիններիս վստահությունը, նրանց որդիներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու կամ արդեն ծառայության մեջ գտնվողներին վաղաժամկետ զորացրելու, ինչպես նաև հետագա ծառայության նախընտրելի վայր տեղափոխելու պատրվակներով 2017-2018թթ. պահանջել և խաբեությամբ հափշտակել է ընդհանուր առմամբ 9.730.800 ՀՀ դրամին համարժեք 20.400 ԱՄՆ դոլար: Նվարդ Օսիպյանն իրականում որևէ տեղ չի աշխատել և գործընթացների վրա ազդելու հնարավորություններ չի ունեցել», - ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի («Առանձնապես խոշոր չափերով խարդախություն») հատկանիշներով: Նվարդ Օսիպյանը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG