Մատչելիության հղումներ

Հայաստանյան ցույցերի մասին ՌԴ-ում ավելի շատ բան գիտեն, քան Պուտինի դեմ բողոքի ակցիաների մասին. «Լևադա»


Երևան, 8-ը մայիսի, 2018թ․
Երևան, 8-ը մայիսի, 2018թ․

Հայաստանյան հակակառավարական ցույցերի մասին Ռուսաստանում ավելի շատ բան գիտեն, քան մայիսի 5-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ տեղի ունեցած բողոքի ակցիաների մասին։ Դա են վկայում «Լևադա» կենտրոնի վերջին հարցումների արդյունքները, որոնք անցկացվել են ռուսաստանցիների շրջանում։

Մայիսի 24-30-ը ռուսաստանյան 136 քաղաքներում 1600 մարդկանց շրջանում անցկացված սոցհարցումների արդյունքների համաձայն՝ ռուսաստանցիների երկու երրորդը ընդհանրապես տեղյակ չէ մեկ ամիս առաջ երկրի տասնյակ քաղաքներում ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի աջակիցների կողմից կազմակերպված բողոքի ակցիաների մասին, իսկ գրեթե յուրաքանչյուր հինգերորդը համոզված է, որ ցուցարարներն այդ ակցիաներին մասնակցել են փողի դիմաց։

Մայիսի 5-ին Ռուսաստանում տեղի ունեցած «Նա մեր ցարը չէ» բողոքի ակցիայի ընթացքում, հիշեցնենք, իշխանությունները բռնի ուժ կիրառեցին՝ ձերբակալելով 1600-ից ավելի ցուցարարների, այդ թվում՝ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին: Վերջինս այժմ 30-օրյա կալանքի է դատապարտված՝ զանգվածային ցույցերի մասին օրենքը խախտելու և ոստիկանությանը չենթարկվելու համար։

Ռուսաստանցիների 47 տոկոսը հայտարարել է, թե անտարբեր է չորրորդ ժամկետը պաշտոնավարող նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ բողոքի ցույցերի նկատմամբ, որոնք տեղի են ունեցել Պուտինի երդմնակալության նախօրեին։

1999 թվականից վարչապետի, ապա նախագահի, ապա նորից վարչապետի և հետո նախագահի պաշտոնում երկիրը ղեկավարող Պուտինը մարտի 18-ին հերթական անգամ նախագահ վերընտրվեց։

Ինչ վերաբերում է հայաստանյան հակակառավարական ցույցերին, ապա «Լևադա» կենտրոնի հարցմանը մասնակցած ռուսաստանցիների կեսից ավելին հայտարարել են, որ իրենց մոտ առանձնակի զգացմունքներ չեն առաջացրել նաև հայաստանյան իրադարձությունների մասնակիցները, և միայն 10 տոկոսն են նշել, որ համակրում են վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող ցուցարարներին, իսկ հարցվածների մեկ-երկու տոկոսն էլ խոստովանել են, թե չարությամբ և նախանձով են հետևել անցած ապրիլ-մայիսին Երևանում և հայաստանյան այլ քաղաքներում տեղի ունեցած բազմամարդ հանրահավաքներին, որոնք հանգեցրել են իշխանափոխության։

Հարցվածների 40 տոկոսը բացառել է հնարավորությունը, որ առաջիկայում Ռուսաստանում էլ բողոքի զանգվածային ցույցեր տեղի ունենան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG