Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը զգուշացնում է՝ թույլ չի տա Իրանին միջուկային զենքի ծրագիր զարգացնել


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ

Միացյալ Նահանգները զգուշացնում է, որ թույլ չի տա Իրանին զարգացնել միջուկային զենքի ծրագիրը:

Թեհրանը հայտարարել էր, որ ուրանի հարստացման հնարավորությունները զարգացնելու ծրագրեր ունի: ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն այս մասին գրել է Թվիթերում՝ ընդգծելով․ - «Մենք հետևում ենք հաղորդագրություններին և թույլ չենք տա դա: Իրանը տեղյակ է մեր վճռականության մասին»:

Ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի հրահանգով պլանավորել է ավարտել արդիական ցենտրիֆուգներ կառուցելու նախագիծը մեկ ամսվա ընթացքում՝ Նաթանզի միջուկային կենտրոնում ուրանի հարստացման հզորությունների ավելացման ծրագրերի շրջանակում, եթե 2015 թվականին գերտերությունների հետ կնքված պայմանագիրը տապալվի:

Միացյալ Նահանգները, հիշեցնենք, համաձայնագրից դուրս եկավ մեկ ամիս առաջ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG