Մատչելիության հղումներ

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը հունիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 17:07-ին Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք գրանցել է օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալլ:

Երկրաշարժը զգացվել է Սպիտակ և Վանաձոր քաղաքներում 5-6 բալլ, Գյումրի քաղաքում՝ 3-4 բալ, Երևանում՝ 3 բալլ:

Երկրաշարժին հաջորդել է 9 հետցնցում, որոնցից՝ տեղական ժամանակով ժամը 20:05-ին, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է Սպիտակ և Վանաձոր քաղաքներում՝ 2-3 բալլ ուժգնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG