Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորների երաշխավորությամբ՝ դատարանը այսօր փոխեց «Սասնա ծռեր» զինված խմբի գործով անցնող Արեգ Կյուրեղյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը, և նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից:

Արեգ Կյուրեղյանի եղբայրը՝ Հայկ Կյուրեղյանը, հիշեցնենք, երեկ մեկ ամսով ազատ է արձակվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից՝ պատժի կրման կիսաբաց ռեժիմը բացով փոխարինելու հիմքով:

Երրորդ եղբայրը՝ Սերգեյ Կյուրեղյանը նույնպես ճաղերի ետևում է՝ «Սասնա ծռեր»-ի կազմում 2016 թվականի հուլիսին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավմանը մասնակցելու համար։

Մանրամասները տե'ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG