Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը Շվեդիայի թագավորին շնորհավորել է ազգային տոնի կապակցությամբ


Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ տասնվեցերորդ, արխիվ
Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ տասնվեցերորդ, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ տասնվեցերորդին՝ Շվեդիայի Թագավորության ազգային տոնի կապակցությամբ։

Նախագահի գրասենյակի փոխանցամբ՝ շնորհավորական ուղերձում ասվում է. - «Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ բազմաբովանդակ հարաբերությունների զարգացումը և ամրապնդումը: Վստահ եմ, որ մեր պետություններն այսուհետ ևս կշարունակեն ակտիվ քաղաքական երկխոսությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում։ Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացված՝ Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նշանակալի հնարավորություններ է ստեղծում հայ-շվեդական փոխգործակցությանը նոր թափ ու բովանդակություն հաղորդելու առումով»։

Արմեն Սարգսյանը Շվեդիայի բարեկամ ժողովրդին հետագա առաջընթաց և բարօրություն է մաղթում։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG