Մատչելիության հղումներ

Դատարանը հետաձգեց Գևորգ Սաֆարյանին ազատ արձակելու միջնորդության քննությունը


Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգեց փաստաբանի միջնորդության քննությունը՝ փոխել Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը՝ ընդդիմադիր ակտիվիստին ազատ արձակել քաղաքից չհեռանալու ստորագրությամբ:

Նախագահող դատավորը հայտարարեց, որ այդ հարցին կանդրադառնա դատական ակտ կայացնելու փուլում:

Այս տարվա մարտին առաջին ատյանի դատարանը Գևորգ Սաֆարյանին դատապարտել էր 5.5 տարվա ազատազրկման՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեղադրանքով: Դատավորը, սակայն, հաշվարկել էր մեկ այլ՝ «տոնածառի» գործով Սաֆարյանի արդեն կրած երկու տարվա պատժաչափը: Այսինքն՝ Գևորգ Սաֆարյանն, ըստ էության, դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման: Ի դեպ, մեղադրող դատախազն այսօր հանդես եկավ աննախադեպ հայտարարությամբ՝ նշելով, որ չի առարկում, որ Սաֆարյանի խափանման միջոցը փոխվի, քանի որ, պայմանավորված քաղաքական նոր իրողությամբ, նվազել է վտանգը, որ ազատության մեջ Սաֆարյանը նոր հանցանք կգործի: Ավելին, դատախազն իր հերթին միջնորդեց դատարանին հաշվի առնել «Ելք»-ի պատգամավորներ Ալեն Սիմոնյանի և Հայկ Կոնջորյանի երաշխավորագիրն ու փոխել մեղադրյալի խափանման միջոցը: Բազմաթիվ իրավապաշտպաններ Գևորգ Սաֆարյանին ճանաչել են քաղաքական բանտարկյալ՝ պնդելով, որ «տոնածառի» գործի հիմքում միայն ոստիկանների ցուցմունքներ են, իսկ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեղադրանքը Սաֆարյանի՝ հանրավաքային քաղաքական ելույթներ պատճառով է:

Այս տարվա մարտին առաջին ատյանի դատարանը Գևորգ Սաֆարյանին դատապարտել էր 5.5 տարվա ազատազրկման՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեղադրանքով:

Դատավորը, սակայն, հաշվարկել էր մեկ այլ՝ «տոնածառի» գործով Սաֆարյանի արդեն կրած երկու տարվա պատժաչափը: Այսինքն՝ Գևորգ Սաֆարյանն, ըստ էության, դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման:

Ի դեպ, մեղադրող դատախազն այսօր հանդես եկավ աննախադեպ հայտարարությամբ՝ նշելով, որ չի առարկում, որ Սաֆարյանի խափանման միջոցը փոխվի, քանի որ պայմանավորված քաղաքական նոր իրողությամբ, նվազել է վտանգը, որ ազատության մեջ Սաֆարյանը նոր հանցանք կգործի:

Ավելին՝ դատախազն իր հերթին միջնորդեց դատարանին հաշվի առնել «Ելք»-ի պատգամավորներ Ալեն Սիմոնյանի և Հայկ Կոնջորյանի երաշխավորագիրն ու փոխել մեղադրյալի խափանման միջոցը:

Բազմաթիվ իրավապաշտպաններ Գևորգ Սաֆարյանին ճանաչել են քաղաքական բանտարկյալ՝ պնդելով, որ «տոնածառի» գործի հիմքում միայն ոստիկանների ցուցմունքներ են, իսկ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեղադրանքը Սաֆարյանի՝ հանրահավաքային քաղաքական ելույթներ պատճառով է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG