Մատչելիության հղումներ

Հովհաննես Սահակյանը հրաժարական է տվել


Սոցիալական ապահովության պետական ծառայություն պետ Հովհաննես Սահակյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Այդ մասին Սահակյանը գրել է ծառայություն ֆեյսբուքյան էջում։

«Այս 9 ամիսների ընթացքում ինձ վստահվել էր զբաղեցնել ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնը, որին վերաբերել եմ մեծ պատասխանատվությամբ: Աշխատանքային առաջին իսկ օրվանից Ծառայության 51 տարածքային բաժինների և կենտրոնական ապարատի աշխատակիցներին եմ ներկայացրել իմ սկզբունքներն ու մոտեցումները՝ արժանապատիվ, բարձրակարգ ու բարեխիղճ ծառայությունների մատուցումը մեր տատիկներին ու պապիկներին», - մասնավորապես գրել է Սահակյանը՝ շարունակելով. - «Վերադառնալով Արցախից և ամփոփելով համատեղ փոխգործակցության արդյունքում «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի ներդրման վերջնական արդյունքները՝ որոշեցի աշխատանքից ազատման դիմում ներկայացնել: Լինելով չափազանց պատասխանատու մարդ՝ այս որոշումը կայացրեցի հենց այս պահին՝ վստահ լինելով, որ հունիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը չի ուշանա գեթ մեկ օր»:

Նշենք, որ Սահակյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի օգոստոսի 9-ից։ Նա եղել է 5-րդ գումարման Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր և ղեկավարել է Պետաիրավական հարցերի հանձնաժողովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG