Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը շնորհավորել է Իտալիայի նորընտիր վարչապետին


Ջուզեպե Կոնտե, արխիվ
Ջուզեպե Կոնտե, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջուզեպե Կոնտեին
Իտալիայի նախարարների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

«Հայաստանը մշտապես առանձնահատուկ կարևորություն է տվել Իտալիայի հետ միջպետական հարաբերությունների ամրապնդմանը՝ պայմանավորված թե՛ պատմական սերտ առնչություններով, թե՛ ընդհանուր հոգևոր-մշակութային արժեքներով և թե՛ զարգացման համադրելի տեսլականներով։ Առավել քան վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև առկա փոխվստահությունը թույլ կտա նոր թափ հաղորդել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը, երկկողմ փոխգործակցությանը տարբեր հարթակներում և նորանոր ձեռքբերումներ արձանագրել՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների», - ասված է ուղերձում:

«Մեծապես արժևորում ենք Իտալիայի դերը Հայաստան-Եվրամիություն զարգացող հարաբերությունների համատեքստում: Հավատացած ենք, որ նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը լայն հնարավորություններ կստեղծի հայ-իտալական օրակարգին նոր բովանդակություն հաղորդելու առումով», - Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ իտալացի գործընկերոջը գրել է Նիկոլ Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG