Մատչելիության հղումներ

Շաբաթվա ընթացքում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ


Այսօր, հունիսի 7-9-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, Հայաստանի շրջանների զգալի մասում, հունիսի 6-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը մինչև հունիսի 6-ը կբարձրանա 2-3 աստիճանով, հունիսի 7-9-ը նույնքան կնվազի, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով:

Երևանում այսօր, հունիսի 7-9-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում, վաղը անձրևի հավանականությունը փոքր է:

Ըստ նույն աղբյուրի՝ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG