Մատչելիության հղումներ

Մեկնարկում է Հայաստան - ԵՄ համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը


Այսօր մեկնարկում է Հայաստան - ԵՄ Համապարփակ և ընդլայնված գոծընկերության համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը, Թվիթերի իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

2017թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի շրջանակներում համաձայնագիրը ստորագրեցին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա

Նախօրեին «Ազատության» հետ զրույցում ՀՀ արտգործնախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը նշել էր, որ հունիսի 1-ից ուժի մեջ է մտնում «համաձայնագրի մոտ 80 տոկոսը»:

«Ակնկալել, որ հունիսի 2-ին մեր կյանքում որևէ բան կփոխվի՝ դա միամտություն է, դա գործընթաց է, որ պետք է շարունակվի և հուսով եմ, որ ժամանակի ընթացքում այն հանձնառությունները, որ վերցրել են իրենց վրա կողմերը՝ Եվրամիությունը և Հայաստանը, կյանքի կկոչվեն», - նշել էր փոխարտգործնախարարը:

Պապիկյանի խոսքով դա նաև ենթադրում է Եվրամիության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցություն, որը կոնկրետ 2017-20թթ․ համար շուրջ 176 միլիոն եվրո է կազմում և նպատակաուղղվելու է Հայաստանում իրականացվող տարբեր բարեփոխումների՝ մարդու իրավունքներից մինչև լավ կառավարում, տնտեսական և բյուջետային վարկերի տրամադրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG