Երեկ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հանդիպում է ունեցել քաղաքացիների հետ:
«Ընդունելությանը քաղաքացիները ոստիկանության պետին ներկայացրին իրենց հուզող հարցերը, որոնք հիմնականում կապված էին նախկինում կատարված հանցագործությունների և ոստիկանության ծառայողների գործողությունների հետ:
Քաղաքացիների բարձրացրած խնդիրները մանրամասն քննարկվեցին, որոշները լուծումներ ստացան տեղում, իսկ մնացած բողոքներով հանձնարարվեց համապատասխան ստորաբաժանումներին ընթացք տալու համար»,- մասնավորապես, նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ: