Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստներին հետապնդում են խաղաղ երթ անցկացնելու համար

Ադրբեջան - Մայիսի 28-ի երթը Բաքվում
Ադրբեջան - Մայիսի 28-ի երթը Բաքվում

Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստները զանգվածաբար կանչվում են ոստիկանություն՝ երեք օր առաջ՝ առաջին հանրապետության 100-ամյակին Բաքվում խաղաղ երթ անցկացնելու համար:

«Թուրան» գործակալության հաղորդմամբ, առնվազն 4 ակտիվիստ արդեն կալանավորվել է՝ զանգվածային հավաքների մասին օրենքը խախտելու մեղադրանքով:

Ընդդիմադիր «Ռեալ» կուսակցությունը դատապարտել է աջակիցների նկատմամբ հետապնդումները, պնդելով, թե երիտասարդները առաջին անգամ փորձել են երթ անցկացնել առանց քաղաքական կարգախոսների, սակայն իշխանությունները նույնիսկ դա չեն հանդուրժել:

XS
SM
MD
LG