Մատչելիության հղումներ

Ժամանակավորապես փակ կլինի Հրազդանի կիրճի կամրջից մինչև Փափազյան փողոց ճանապարհահատվածը


Երևանի քաղաքապետարանի շենքը
Երևանի քաղաքապետարանի շենքը

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ «Եվրոպայի օր-2018» միջոցառումների շրջանակում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից նախատեսվող հեծանվային մրցույթի կազմակերպման նպատակով հունիսի 2-ին` ժամը 13-ից 15:30-ը, երթևեկության համար փակ է լինելու Հրազդանի կիրճի՝ «Պրինցես Մարիաննա» ռեստորանի (Հրազդանի կիրճ հ.87) մոտ գտնվող կամրջից մինչև Փափազյան փողոցն ընկած ճանապարհահատվածը:

«Ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG