Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեայի փոխնախագահը ժամանել է Նյու Յորք, հանդիպել ԱՄՆ պետքարտուղարին


ԱՄՆ - Պետքարտուղար Մայք Փոմփեոն հանդիպում է Հյուսիսային Կորեայի փոխնախագահ Կիմ Յոնգ Չոլի (ձախից) հետ, Նյու Յորք, 30-ը մայիսի, 2018թ․

Հյուսիսային Կորեայի փոխնախագահ Կիմ Յոնգ Չոլը ժամանել է Նյու Յորք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի միջև դեմ առ դեմ բանակցությունների հնարավորությունը փրկելու համար:

BBC-ն տեղեկացնում է, որ Չոլն արդեն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյին՝ քննարկելու պատմական գագաթնաժողովի նախապատրաստման մանրամասները:

Հիշեցնենք, ավելի վաղ Թվիթերում Թրամփը գրել էր, որ Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների համար Միացյալ Նահանգները հավաքել է «մեծ թիմ», և գագաթնաժողովի վերաբերյալ հանդիպումները շարունակվում են:

Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի առաջնորդների հանդիպումը նախատեսված է հունիսի 12-ին Սինգապուրում: Ավելի վաղ Թրամփը կասկած էր հայտնել, թե հանդիպումը կկայանա:

Կիմ Յոնգ Չոլը Հյուսիսային Կորեայի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, ով 2000 թվականից ի վեր այցելում է ԱՄՆ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG