Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 6-7 աստիճանով


Հայաստանի շրջանների զգալի մասում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում, այսօր, հունիսի 1-2-ը ժամանակ առ ժամանակ, հունիսի 3-4-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 1-3-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 6-7 աստիճանով, հունիսի 4-ին նույնքան կբարձրանա:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է նաև, որ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG